«Երբ մենք չենք խոսում, չենք ներկայացնում մեր աշխատանքը, ուրիշները խոսում են մանիպուլյացիայի լեզվով »,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի փոփոխությանը, ապա ներկայացրեց այն բոլոր փոփոխությունները, որոնց արդյունքում նրա պնդմամբ՝ բարելավել են տարբեր ոլորտներ, բարձրացել աշխատավարձերը: Օրինակ, ի թիվս այլնի, նա տեղեկացրեց, որ վերջին անգամ 2012 թվականին էին բարձրացվել սպորտդպրոցների աշխատակիցների աշխատավարձերը:
«Մենք խնդիր ունենք՝ մեր արած աշխատանքները պետք է լավ ներկայացնենք, որ մարդիկ տեղյակ լինեն, որ ահռելի ծավալի աշխատանք է արվում, երբ չի ներկայացվում մեր աշխատանքը, մարդիկ ինչ ասես խոսում են:
Վերջերս լսել եմ, որ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամ է՝ մեկ ուղեւորափոխադրման համար, չեմ պատկերացնում, թե այդ թվերը որտեղից են վերցնում, օրինակ` կարող էին ասել 23 դրամ է, կամ 6 դրամ է, 6 դրամը ավելի լավ է հնչում: Մինչդեռ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի սուբսիդիան 1,8 միլիարդ դրամ է, էլ չեմ ասում ավտոբուսների ծախսը: Նոյեմբեր ամսին, երբ ուղեւորափոխադրումները շատ էին, անգամ 200 դրամից ավել էր գալիս մեկ ուղեւորափոխադրումը»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ