—Մոտեցնում են տերմինալին` չի ճտտում, մի հատ էնպես ոգեւորված հաջորդն են մոտեցնում, հետո հաջորդը: Զարմանում եմ էլի, ցավ եմ ապրում էս ազգի համար: Ի՞նչ ասեմ: Երազում եմ գա այն օրը, մի հատ էլ նորից թանկացնեն, տեսնեմ՝ ինչ են անելու,— այսօր ավտոբուսում վճարող քաղաքացիների վրա բարկանում էր տրանսպորտի նոր սակագները բոյկոտած մի քաղաքացի: Նա պնդեց, որ մինչեւ վերջ չի վճարելու նոր սակագնով. «Ավինյանն իմ փոխարեն վճարել է»:
Հիշեցնենք, որ այսօր արդեն տրանսպորտի սակագնի բոյկոտի 10-րդ օրն է:
Կարդացեք նաև
—Դու գիտե՞ս՝ ում գրպանն ես գցում, ում է հասնում էդ հիսուն դրամը, վարորդին չի հասնում: Թալանչիներին է գնում, որ թալանել են քաղաքացիներին: Մի հատ դեբիլ էլ ասում է՝ բա, որ էն «կաշկեքն» էին քշում, լա՞վ էր: Չի հասկանում՝ ինչ է խոսում, ի՞նչ «կաշկաներ»: Սրա գումարը շատ վաղուց տվել են, ինչ ես խոսում էլի: Սրանք իրենց թալանած բյուջեն են հավաքում: Զարմանում ես՝ ինչ ազգ ենք, բացարձակ համախմբված չենք: Թալանվում եք, դրանից ամաչեք, ոչ թե չվճարելուց: Ինչի ես ամաչում, ոչ թալանում ես, ոչ ստորացվում ես, թալանողը չի ամաչում, թալանվո՞ղն է ամաչում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ