Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Կոպիրկին. ՀԱՊԿ-ին ՀՀ-ի մոտ կուտակված հարցերի շուրջ փոխզիջումային հանգուցալուծումներ կարելի է գտնել բանակցությունների միջոցով

Փետրվար 10,2025 10:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀԱՊԿ-ին Երևանի մոտ կուտակված հարցերի շուրջ փոխզիջումային հանգուցալուծումներ կարելի է գտնել դաշնակիցների միջև բանակցությունների միջոցով, ինչպես հայտում է Ria-ն՝  RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե որքան է հավանականությունը, որ Երևանը վերջնականապես դուրս կգա ՀԱՊԿ-ից, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ:

«Մեր լիազորությունների մեջ է նստել ՀԱՊԿ մեր դաշնակիցների հետ բանակցային սեղանի շուրջ և միասին, գործընկերային ձևով, փոխզիջումային լուծումներ գտնել կուտակված բոլոր հարցերի համար:

Ի դեպ, այս հարցերում նույնպես ինքնիշխան ընտրությունը մեր հայ գործընկերներինն է»,- ասել է դեսպան Կոպրիկինը:

Կոպիրկինի խոսքով՝ տարածաշրջանում Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ չկա, որն այլընտրանք է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

«Դիվանագետի մասնագիտությունը սուրժի բաժակով գուշակություններ չի ենթադրում: Մեր կարծիքով, այս պահին տարածաշրջանում Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովելու այլընտրանքային հուսալի մեխանիզմ չկա: Հուսով ենք, որ Երևանը դա լավ է հասկանում»,- ասել է Կոպիրկինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728