Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Կնոջը հաջողվել է դուրս նետվել մեքենայից, իսկ երիտասարդը վնասվածքներ է ստացել նռնակի պայթյունի հետևանքով

Փետրվար 10,2025 15:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 9-ին, ժամը 23.20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում մեքենա է պայթել, իսկ մեքենայում մարդ կա:

Ժամը 23.32-ին հաղորդում է ստացվել «Սևան» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը բեկորային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդի։

Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը «ՎԱԶ-21124» մեքենայի մեջ անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 45-ամյա կնոջ հետ և սպառնացել, որ մոտը գտնվող նռնակով կպայթեցնի նրան: Իսկ երբ փորձել է թույլ չտալ, որ կինն իջնի մեքենայից, նռնակն ընկել է ձեռքից: Այդ ընթացքում կնոջը հաջողվել է դուրս նետվել մեքենայից, իսկ նռնակը պայթել է, ինչի հետևանքով 28-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728