ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ ասել է. «Մենք աշխատում ենք Հայաստանում հեծանվավազքի պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ։ Գուցե անունը լինի «Tour d’Armenia»։
«ՉԻ». Ըհը, Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը ամենահարմար տեղն է հեծանվավազքի մասին խոսելու համար:
Բարձր տեխնոլոգիաների և IT ոլորտին վերաբերող համաժողովում հաստատ անդրադառնալու է ձվածեղի պատրաստման մեթոդոլոգիային:
Գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրների կոնֆերանսին, դե, պարզ է, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Արարատի և Արագածի տարբերությունները:
Կարդացեք նաև
Իսկ սպորտի զարգացման գիտաժողովին արդեն կխոսի կրոնական ազատությունների մասին:
Հ.Գ. Մի քիչ մտահոգիչ է «Tour d’Armenia» անունը: Ոնց որ մեկը պահանջած լինի. «Տուր Հայաստանը»:
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից