Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր փոքր քայլ, եթե տարվում է ռազմավարական տեսլականով, կարող է վերածվել գլոբալ փոփոխությունների․ ներկայացվել են «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերը

Փետրվար 09,2025 21:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի պատվիրակության անդամները և Կատարում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները շրջայց կատարեցին Կատարի խոշորագույն կրթական, հետազոտական և սոցիալական զարգացման հաստատություններից մեկում՝ Qatar Foundation-ում։ Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ հիմնադրամի գործունեությանը, կրթական և հետազոտական ծրագրերին, ինչպես նաև սոցիալական ներառականության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին։

Պատվիրակությանը դիմավորեց Qatar Foundation-ի ակադեմիական հարցերով գործադիր տնօրեն Աբիր Ալ Խալիֆան, ով ներկայացրեց հիմնադրամի տեսլականը, հիմնական ուղ  ղություններն ու կրթական նորարարական մոտեցումները։ Նա ընդգծեց, որ հիմնադրամի հիմնական առաքելությունն է զարգացնել գիտելիքի վրա հիմնված հասարակություն՝ կրթության, հետազոտությունների և համայնքային ներգրավվածության միջոցով։

Շրջայցի ընթացքում պատվիրակությանը միացավ նաև Սեբաստիան Օլիվեր Դը Գրոտը, ով հանդիսանում է Qatar Foundation-ի ռազմավարական զարգացման մենեջերը։ Նա առավել մանրամասն ներկայացրեց հիմնադրամի ծրագրերը՝ ընդգծելով, որ կրթական նախաձեռնությունները ներառում են ոչ միայն ակադեմիական ոլորտը, այլև տարբեր սոցիալական, առողջապահական և հասարակական աջակցության ծրագրեր։ Մասնավորապես, ներկայացվեցին կանանց հզորացման, հատուկ կարիքներով երեխաների աջակցության, սպորտային կրթության, բուժքույրական դպրոցի, ինչպես նաև ներառական կրթության ոլորտում իրականացվող նախագծերը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ուղիները։ Պատվիրակության անդամները ներկայացրեցին «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերը՝ ընդգծելով, որ թեև դրանք մասշտաբով համեմատաբար փոքր են, սակայն ունեն մեծ ներուժ՝ դրական փոփոխություններ առաջ բերելու համար։ Յուրաքանչյուր փոքր քայլ, եթե տարվում է ռազմավարական տեսլականով, կարող է վերածվել գլոբալ փոփոխությունների, ինչն էլ համահունչ է թե՛ Հայաստանի, թե՛ Կատարի կրթական և սոցիալական զարգացման հեռանկարներին։

Այցի ավարտին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հիշատակի մատյանում շնորհակալական գրառում թողեց։ Qatar Foundation-ում անցկացված այս հանդիպումը նոր հարթակ ստեղծեց հնարավոր համագործակցության համար, որը կարող է բերել երկկողմանի զարգացման ու փորձի փոխանակման։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728