Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Մասրիկ գյուղում անասնագոմում հրդեհ է բռնկվել․ փրկարարները տարհանել են կենդանիներին

Փետրվար 09,2025 20:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 9-ին, ժամը 13:35 -ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնագոմ. ներսում կան կենդանիներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծ Մասրիկ գյուղի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակա անասնագոմի (մոտ 150 քմ) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։09-ին, մարվել՝ 14։57-ին։ Այրվել է մոտ 20 հակ անասնակեր, անասնագոմի փայտե հատակը՝ մոտ 4 քմ և տանիքի ծածկը՝ մասամբ (մոտ 30 քմ):

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 11 խոշոր եղջերավոր կենդանի, 30 ոչխար, 20 թռչուն, 1 խոզ և 1 գոճի։

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728