Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը ադրբեջանական բանտերում պահվում են բետոնե խցերում, առանց պատուհանների, գրեթե առանց արտաքին աշխարհի հետ կապի, սարսափելի սննդակարգով․ Ալեքսանդր Լապշին

Փետրվար 09,2025 15:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումը

Զուգահեռ անցկացնեմ Գազայում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության զինյալների՝ իսրայելցի պատանդների նկատմամբ վերաբերմունքի և Ադրբեջանի իշխանությունների՝ հայ գերիների նկատմամբ վերաբերմունքի միջև։

ՀԱՄԱՍ-ը պատանդների հետ լուսանկարներ է հրապարակել՝ ստիպելով նրանց շնորհակալություն հայտնել ահաբեկիչներին և ասել, որ նրանք հիանալի կենսապայմաններ ունեն և իրենց նկատմամբ հանդուրժող են: Ահաբեկիչներին ուղեղը չի հերիքել գոնե ֆոտոսեսիայի համար պատանդներին տեղափոխել մեկ այլ՝ ավելի պատշաճ վայր։ Դրանից հետո աշխարհն իմացել է, որ ՀԱՄԱՍ-ի իսլամիստները մեկուկես տարի պատանդներին պահում են բետոնե խցերում՝ գետնի տակ,  առանց պատուհանների, առանց արևի լույսի, առանց նվազագույն հարմարությունների։ Պատանդները նման են Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի բանտարկյալներին.  դեմքերին գրված են նրանց «ուրախությունն ու երախտագիտությունը» ահաբեկիչներին։

Եվ ահա, հայերը ադրբեջանական բանտերում պահվում են մոտավորապես նույն պայմաններում՝ բետոնե խցերում, առանց պատուհանների, գրեթե առանց արտաքին աշխարհի հետ կապի, սարսափելի սննդակարգով, որից սկսում ես կտրուկ նիհարել, վնասել առողջությունը,  ատամներն ու մազերը թափվում են։ Երբ այդ դժբախտ հայ գերիներին ստիպում են հայտարարություններ անել՝ որքան երախտապարտ են մեծ առաջնորդ Ալիևին նրա իմաստնության, հանդուրժողականության,  հարգալից վերաբերմունքի,  բանտում ապրելու հրաշալի պայմանների համար, միշտ հիշեք այս մասին։

Թարգմանությունը՝ «Ազգ»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728