Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա Քննչականում վարույթ է նախաձեռնվել․ «Ազատություն»

Փետրվար 09,2025 14:30

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեում ինքնիրավչության հոդվածով վարույթ է նախաձեռնվել։ Քննչականից «Ազատությանը» հայտնում են՝ այս պահին նախաքննություն է ընթանում, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա: Այլ մանրամասներ կառույցը չի ներկայացնում։

Շարունակվող գործադուլի ֆոնին՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն օրերս պնդել էր, թե աշխատակիցների մեծամասնությունը պատրաստ է եղել անցնել աշխատանքի, սակայն մոտ 70 անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը և այդ հիմքով դիմել են իրավապահներին:

«Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին երեք հաղորդում», – ասված էր գրության մեջ։

Քննչական կոմիտե հրավիրվածներից մեկը գործադուլի համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանն է: Նա աշխատանքից ազատված 8 անձանցից մեկն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728