Փետրվարի 8-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Կատարում ՀՀ դեսպանության մի շարք ներկայացուցիչներ և հայկական պատվիրակության այլ անդամներ ներկա գտնվեցին «Քատարա արաբական ձիերի միջազգային փառատոնի» (KIAHF 2025) փակման հանդիսավոր արարողությանը։
KIAHF-ը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ձիասպորտային փառատոններից մեկը, որը կազմակերպվում է Կատարի մշակութային հիմնադրամի, Կատարի ձիասպորտի Ֆեդերացիայի կողմից՝ նպաստելու մաքուր ցեղատեսակի արաբական ձիերի ճանաչմանն ու պահպանմանը։ Միջոցառումն անցկացվում է Կատարի պետության Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի բարձր հովանու ներքո և ներառում է տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակի մրցույթներ, ձիերի ցուցահանդեսներ, միջոցառումներ և աճուրդներ։ Փառատոնի փակման շքեղ միջոցառման ընթացքում անցկացվեցին տարբեր անվանակարգերի առաջնություններ, պարգևատրվեցին ամենագեղեցիկ, ամենալավ կարողություններով և ամենաճկուն ձիերը։
Կարդացեք նաև
Այս փառատոնը ոչ միայն ընդգծում է Կատարի ավանդական ձիասպորտային ժառանգությունը, այլև ներգրավում է միջազգային հանրության ուշադրությունը, որպես մշակութային կապերի ամրապնդման միջոց։ Այս տարի փառատոնը ներառում էր նաև մի շարք մշակութային և գեղարվեստական միջոցառումներ, ինչպիսիք են՝ նամականիշների ցուցահանդեսը, նկարիչների սադլ-արտ ցուցահանդեսը, 3D նկարչություն գետնի վրա և այլն:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եկատերինաաաաա
Շատ լաւ է անում: Հալա՛լ է:
Նախորդող ազգային անասելի կորուստներէն ետք՝ Յունիս 2021ի ընտրութիւնների լոյսին տակ, ոեւէ հայ չի կրնար քննադատել այս վարչակարգը:
Ի դէպ, ոչ ոք կատարեալ է, սակայն այս տիկինը, իր որոշ թերութիւններով հանդերձ, այնդքան ալ վատ անձ մը չէ:
Մ. Հայդուկ Շամլեան