Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Նորա Պայրագտարեանն իր առաջին այցելութիւնը տուաւ Վեհափառ Հայրապետին՝ ստանալու համար անոր հայրական օրհնութիւնը

Փետրվար 08,2025 22:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քիչ առաջ, Շաբաթ, 8 Փետրուար 2025-ին, Անթիլիասի Մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցաւ Լիբանանի Հանրապետութեան նորակազմ կառավարութեան երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նորանշանակ նախարար դոկտոր Նորա Պայրագտարեան։ Դոկտ. Նորա, իբրեւ նախարար, իր առաջին այցելութիւնը տուաւ Վեհափառ Հայրապետին՝ ստանալու համար անոր հայրական օրհնութիւնը՝ իրեն վստահուած գործունէութեան սկսելէ առաջ։

Արամ Ա. Կաթողիկոս իր ուրախութիւնը յայտնեց ու ջերմօրէն շնորհաւորեց նախարարը եւ յաջող ու արդիւնաւէտ գործունէութիւն մաղթեց անոր։ Հայրապետը միաժամանակ վստահութիւն յայտնեց, որ ինչպէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութեան եւ միջ-եկեղեցական շարժումին, նոյնպէս կառավարութեան աշխատանքներուն ան պիտի բերէ իր կարեւոր ներդրումը։

Յայտնենք, որ դոկտ. Նորա Պայրագտարեան իր համալսարանական ուսումը ստացած է լիբանանեան համալսարանին մէջ, իսկ դոկտորականի տիտղոսը՝ Սորպոնի (Ֆրանսա) համալսարանին մէջ։ Ներկայիս Դոկտ. Նորա միջազգային յարաբերութեան եւ օրէնքի դասախօս է ամերիկեան ու լիբանանեան համալսարաններուն մէջ։ Ան լիբանանեան համալսարանի դոկտորական բաժանմունքի քաղաքական գիտութեանց պատասխաանտուն է։

Նախարար Պայրագտարեան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան եւ «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ի անդամ է։ Եղած է նաեւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (World Council of Churches) կեդրոնական վարչութեան անդամ, իսկ ներկայիս ատենապետն է յիշեալ խորհուրդի միջազգային հարցերու յանձնաժողովին։

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728