Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյանը վերապատրաստող անձնակազմի հետ քննարկել է ծառայողների մասնագիտական պատրաստվածության և դասընթացների արդյունավետության մասին հարցեր

Փետրվար 08,2025 21:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր:
Սարգսյանը հետևել է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցի փուլին:

Հանձնաժողովների նախագահները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հարցազրույցի անցկացման ընթացակարգը, թեկնածուների ընտրության չափանիշներն ու գնահատման մեխանիզմները։

Հարցազրույցն անցկացնող հանձնաժողովների կազմում ընդգրկված են Ներքին գործերի նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև հոգեբաններ։

Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կհամալրեն նորաստեղծ ուսումնական հաստատության անձնակազմը։

Նույն օրը ՆԳ նախարարը հետևել է նաև Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների վերապատրաստման դասընթացի գործնական պարապմունքին:

Նախարարը կարևորել է Ոստիկանության Գվարդիայի ձևավորմանն ընդառաջ, ինչպես նաև ուժի կիրառման նոր ստանդարտի ներդրման համատեքստում ծառայողների շարունակական վերապատրաստումները՝ նշելով, որ դասընթացներին մասնակցությունը հնարավորություն կտա զարգացնել մասնագիտական կարողությունները, շտկել թերությունները և առավել արդյունավետ լուծել գործնական խնդիրները:

Վերապատրաստման գործնական փուլի շրջանակում տարբեր սցենարային իրավիճակներում մարտավարական հնարքների կիրառումը հնարավորություն է տալիս ծառայողներին ոչ միայն կատարելագործել ուժային միջոցների համաչափ գործադրման հմտությունները, այլև զարգացնել ռիսկային իրավիճակներում մարտավարական մտածողությունը և գործնական մոտեցումները։

Արփինե Սարգսյանը վերապատրաստող անձնակազմի հետ քննարկել է ծառայողների մասնագիտական պատրաստվածության և դասընթացների արդյունավետության մասին հարցեր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728