Լրահոս
Օրվա լրահոսը

«Քատարա» մշակութային հիմնադրամը բացել է հայկական անկյունը

Փետրվար 08,2025 21:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քատարա» մշակութային հիմնադրամը այսօր հանդիսավոր կերպով բացեց հայկական մշակութային անկյունը` այսպիսով ևս մեկ անգամ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, հայկական պատվիրակության այլ անդամներ, Կատարում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, ինչպես նաև պաշտոնական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։

Հայկական անկյան «Ազատագրում գամերից» անվանումը կրող քանդակի հեղինակը հայ քանդակագործ, գեղանկարիչ Վանանդ Շիրազն է: Այն արդիական ոճով կատարված սինթետիկ ստեղծագործություն է, որն ունի համամարդկային խորհուրդ այն է` ազատության և բռնության, լույսի և խավարի, բարու և չարի հավերժական պայքարը: Հեղինակն այդ հակասությունները արտահայտելու համար ընտրել է սպիտակ և սև տուֆերը` համադրված երկաթյա գամերով:

«Քատարա» Մշակութային Հիմնադրամի գլխավոր տնօրեն պրոֆեսոր Խալիդ Ալ-Սուլաիթին նշեց, որ հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ ամրապնդելով մշակութային կապերը։ Նա ընդգծեց, որ տարբեր դեսպանությունների հետ համագործակցությամբ բացվող մշակութային անկյունները կարևոր հարթակ են՝ ժողովուրդների մշակութային կամուրջներ կառուցելու համար։

Այս նախաձեռնությունը նշանավոր ուղենիշ է հայ-կատարական մշակութային համագործակցության մեջ և կարևոր ձեռքբերում է երկու երկրների միջև մշակութային երկխոսության խորացման համար։ Այսուհետ «Քատարա» մշակութային գյուղակ այցելողներն այլ երկների շարքում` ինչպիսիք են Վրաստան, Էկվադոր, Ֆիլիպիններ, Մեքսիկա, կտեսնեն նաև հայկական անկյան ինքնատիպ տեսքով և ուղերձով քանդակը:

ՀՀ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728