Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում

Փետրվար 08,2025 20:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայկական պատվիրակության հետ միասին շրջայց կատարեց Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Քատարա» մշակութային գյուղակում (Katara Cultural Village)՝ ծանոթանալու հիմնադրամի կրթական, մշակութային, հետազոտական և սոցիալական ծրագրերին։ Տիկին Հակոբյանին ուղեկցում էին հիմնադրամի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Խալիդ ալ Սուլաիթիի գլխավորությամբ, ովքեր ներկայացրեցին տարբեր բաժինների հիմնական գործունեությունը։

Շրջայցի ընթացքում պատվիրակությունը հնարավորություն ունեցավ այցելել Կատարի ավանդական առագաստանավերի թանգարան, որը համարվում է հիմնադրամի վիզուալ արվեստի կենտրոնի ամենակարևոր ցուցադրություններից մեկը։ Այցի շրջանակում ներկայացվեց նաև ժամանակակից և ավանդական իսլամական դիզայնով ոգեշնչված օպերային թատրոնը, դրամատիկկական թատրոնը, 3275 քմ մակերեսով դասական հունական ոճի ամֆիթատրոնը, Ալ Թուրայա պլանետարիումը ամբողջական գմբեթավոր թվային համակարգով։ Առանձնահատուկ ուշադրության էին արժանի տարբեր երկրներին նվիրված անկյունները, որոնք ընդգծում են բազմազանությունը և միջազգային մշակութային երկխոսության կարևորությունը։

Այս կարևոր հանդիպումն ու շրջայցը ևս մեկ քայլ են «Իմ Քայլը» բարեգործական և «Քատարա» մշակութային հիմնադրամների միջև ձևավորված համագործակցության խորացման ճանապարհին: Առաջիկայում նոր համատեղ նախաձեռնություններ են նախատեսվում, որոնք կնպաստեն մշակութային և սոցիալական ոլորտների զարգացմանը։

«Իմ Քայլը» հիմնադրամի և «Քատարա» մշակութային հիմնադրամի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները սկիզբ էին առել դեռևս անցյալ տարվա մայիսին, երբ հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը այցելել էր Դոհա և շրջայց կատարել «Քատարա» մշակութային գյուղակում։ Այդ հանդիպումից ի վեր նախաձեռնվել և իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, որոնք նպաստել են հայ-կատարական մշակութային և սոցիալական կապերի ամրապնդմանը:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728