ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաշինյանի իշխանությունը շարունակում է պետական միջոցները վերածել անձնական բիզնեսի։ Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, ինչն ակնհայտ կոռուպցիոն սխեմա է։
- Անձնական կապերով միլիոնների շրջանառություն՝ պետության հաշվին,
- Բյուջեի մսխում, երբ քաղաքացիները ստիպված են վճարել թանկացած գազի, ջրի, հոսանքի ու տրանսպորտի դիմաց,
- Պետական կառավարման համակարգի քայքայում, որտեղ բարեկամական կապերն ավելի կարևոր են, քան օրենքը։
Հայաստանում համակարգային կոռուպցիան օրինականացվել է։
Ժողովուրդը աղքատանում է, իսկ իշխանությունը հարստանում՝ գողացված բյուջեի հաշվին։