Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին․ այս մասին «Ինստագրամ»-ի իրենց էջերում տեղեկացրել են ու լուսանկարներ հրապարակել ֆիլմի՝ ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը:
Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին էր արժանացել: Ֆիլմը նաև «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է: