Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով

Փետրվար 08,2025 14:40

Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։

Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան է և վկայություն մեր ժողովրդավարության մեջ և նաև մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում Ձեր ներդրման ճանաչման։ Շնորհավորում եմ»։

Թյորնբորն Յագլանդն իր կողմից նշել է. «Մեծ պատիվ է, մեծ հաճույք է ստանալ այս Շքանշանը։
Պարո՛ն նախարար, կուզեի մի գեղեցիկ պատմություն պատմել Ձեզ։ Այո, և բոլորին, ովքեր այստեղ են։ Քանի որ առաջին անգամ ես ծանոթացա հայի և Հայաստանի հետ, երբ արտգործնախարար էի։ Ես այցելում էի Ռամալլահ՝ Արևմտյան ափում, և դա Ռամադանի վերջն էր, և Յասեր Արաֆատը սովորություն ուներ հրավիրել տարածաշրջանի, Երուսաղեմի բոլոր կրոնական առաջնորդներին ճաշի։ Ռամադանի վերջին օրը։

Իմ աջ կողմում կար մի տարեց մարդ։ Նա տարեց էր, ես չէի կարծում, թե նա գիտեր՝ ով եմ ես, բայց որոշ ժամանակ անց նա իմացավ։ Այսպիսով, նա իմացավ, որ ես Նորվեգիայի արտգործնախարարն եմ, և գիտե՞ք՝ թե ինչ արեց։ Իր գրպանից հանեց մի փաստաթուղթ և ասաց. «Այս փաստաթուղթը հետևել է ինձ ողջ կյանքում, այն փրկել է իմ կյանքը»։ Դա Նանսենի անձնագիր էր։

Այդ էր պատճառներից մեկը, թե ինչու ես առաջին անգամ այդքան կապվեցի Հայաստանի հետ, կարծում եմ։ Եվ ես ուրախ եմ, որ մենք կարողացանք ինչ-որ բան անել Եվրոպայի խորհրդի կողմից, նախ՝ երբ դուք միացաք Եվրոպայի խորհրդին։ Ես այն ժամանակ այնտեղ չէի, բայց հետագայում մենք շատ աշխատեցինք ձեզ հետ՝ նոր օրենքներ և նոր պրակտիկա ստեղծելու, և այս ամենը Եվրոպայի կանոններին հարմարեցնելու համար։ Եվ ես շատ ուրախ եմ տեսնել, և մենք նաև, կարծում եմ, մեծ ներդրում ունեցանք խորհրդարանական հանրապետությանն անցման գործում, որն այժմ դուք ունեք։ Այսպիսով, ես իսկապես խորապես շոյված եմ, և շատ շնորհակալ եմ։ Հայաստանը միշտ իմ սրտում կլինի։

Շնորհակալություն»։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728