Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել․ «Գեղարդ»

Փետրվար 08,2025 14:30

Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել:

Օրինակ՝ սեփական լեզվով կրթություն ստանալու հնարավորության բացակայություն, նորածիններին տրվող էթնիկ փոքրամասնություններին բնորոշ անվան և ազգանվան ընտրության խոչընդոտ, թալիշերեն և լեզգիերեն հեռուստաալիքների ցուցադրության, թերթերի, գրքերի հրատարակման խնդիրների ստեղծում և այլն։

Թալիշ ժողովրդի դրոշի և խորհրդանիշների նկատմամբ ագրեսիան բնորոշ է ոչ միայն ադրբեջանական իշխանություններին, այլև՝ իշխանամետ լրատվամիջոցներին։

Այսպես՝ ազգությամբ թալիշ Միրիսմայըլ Միրիսմայըլովը, ով 2018 թվականին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում բարձրացրել էր թալիշների դրոշը, Ադրբեջան վերադառնալուն պես ձերբակալվել էր ահաբեկչության, թմրանյութերի մաքսանենգության և ազգային թշնամանք հրահրելու մեղադրանքներով։

Չնայած նրան, որ երիտասարդն օդանավակայանում ենթարկվել էր բռնության, այնուամենայնիվ ադրբեջանական մամուլն ու իրավապաշտպաններն այդպես էլ չանդրադարձան այդ դեպքին: Միրիսմայըլ Միրիսմայըլովն ազատ էր արձակվել միջազգային կառույցների միջամտությունից հետո միայն։ Ըատ թալիշական տեղեկատվական աղբյուրների՝ դեպքից հետո Միրիսմայըլովին պարզապես ստիպել էին լռել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728