Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ-ի ֆեյսբուքյան գրառումը
Գագա Սբ․ Սարգիս վանք (Ղազախի շրջան)։ Գագ լեռան գագաթին գտնվող Սբ․ Սարգիս վանքն արևելքից և 1838 թ․ իրականացված նորոգության արձանագրությունը, որն արդեն 1985 թ․ միտումնավոր քերված էր (լուս․ Ս․ Կարապետյանի), իսկ 2000-ական թվականների սկզբներին՝ մեծ մասով նաև ջարդված (լուս․ www.bakililar.az/ca/news/news9.html; www.caucasianhistory. org)։
Ներկայումս այդ արձանագրության վերջին կտորը նույնպես անհետացած է։
Աղբյուրը՝ Կարապետյան Ս․, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004։