Լրահոս
Օրվա լրահոսը

Բոյկոտի աճող դինամիկան կարող է նախապայմաններ ստեղծել իշխանափոխություն իրականացնելու համար․ Ռուբեն Հակոբյան

Փետրվար 08,2025 12:20

ԱԺ նախկին՝ 4 գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Միանգամից նշեմ, որ Երեւանի ավագանու ընդդիմության կողմից նախաձեռնած եւ քաղաքացիների զգալի հատվածի աջակցությանն արժանացած հասարակական տրանսպորտի, ինչպես նաեւ սոցիալական մյուս ոլորտների թանկացման դեմ դժգոհությունների ու բոյկոտի կազմակերպումը դիտում եմ միջոց՝ Արցախն ու մեր զինվորներին գլխատած, միջազգային հարթակներում Հայաստանը մեկուսացրած, դաշնակիցների ու թշնամիների մոտ ամենօրյա ռեժիմով պետությանը նվաստացնող ու ստորացնող ազգակործան քայլարածից ազատվելու հնարավորություն։

Քաղաքագիտական աքսիոմներից է, որ համաժողովրդական ընդվզումները հիմնականում սկսվում են սոցիալական հարցերի շուրջ հասարակության առավել ակտիվ հատվածի բողոքներով։ Հիշենք, որ Արցախյան շաժումն էլ 88-ին սկսվեց սոցիալ-բնապահպանական հարցերի շուրջ քաղաքացիների ընդվզումով, ինչը վերաճեց հզոր ազգային- ազատագրական պայքարի։

Ինձ համար հասկանալի է ոմանց դժգոհությունը այն համատեքստում, թե ինչու հասարակությունը ոտքի չկանգնեց, երբ կորցրեցինք Արցախը, եւ թշնամին բացահայտ ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք, բայց սոցիալական հարցերի դեպքում սկսեց համատարած ընդվզել։ Չեմ կարող չհամաձայնել այս մոտեցման հետ, բայց քաղաքագիտությունն ունի իր գրված ու չգրված օրենքները, որոնց հետ պետք է հաշվի նստել։

Կողմ չլինելով տրանսպորտի թանկացմանը, բայց ենթակայական տարբեր պատճառներով կան նաեւ բոյկոտը մերժող քաղաքացիներ։ Բայց ակնհայտ է նաեւ, որ իշխանությունները, տեսնելով հասարակության շրջանում շարունակական աճող դժգոհությունը, հակաօրինական ու տարբեր անբարո միջոցներով փորձում են քաղաքապետարանի, համայնքապետարանների ու իրենց ներկայացուցիչների միջոցով սադրել, վիրավորական ու ագրեսիվ կեցվածք որդեգրել բոյկոտը նախաձեռնողների նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել բախումների։ Իսկ նման իրավիճակներում իշխանությունների փրկօղակ հանդիսացող կարմիրբերետավոր «փերիների» հայտնվելը, ինչպես ականատես եղանք ավագանու վերջին նիստի ժամանակ, ընդամենը վայրկյանների հարց է դառնում։ Բայց, ի պատիվ բոյկոտողների, նրանք չեն տրվում իշխանությունների սադրանքներին։

Նույնիսկ իրենք՝ վարորդներն են բարձրաձայնում իշխանությունների հրահանգների մասին, որ եթե չընդվզեն թանկացումը բոյկոտողների դեմ, կպատժվեն եւ կզրկվեն աշխատավարձերից։ Նման պարտադրանք-հրահանգը կարող է տալ միայն վարորդին որպես սեփական ստրուկ դիտարկող սինլքորը։ Եվ ողջունելի է, որ վարորդների մեծամասնությունը մերժում եւ չեն ենթարկվում իշխանությունների հակաօրոնական ու քրեական տարրեր պարունակող հրահանգներին։

Ողջունելի է նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների եւ Ուսանողական նախաձեռնողական խմբի՝ բողոքի ակցիաներին միանալը, ինչը հիմք է տալիս ակնկալելու, որ փետրվարի 10-ից, երբ բուհում կվերսկսվեն դասերը, բոյկոտն ավելի մասսայական բնույթ կկրի։

Ներկա փուլում մեր գերխնդիրը Հայաստանի գահավիժումը կասեցնելն է՝ օր առաջ ոչ միայն Երեւանը, նաեւ ամբողջ Հայաստանը ազատագրել այս ազգակործան պատուհասի իշխանությունից։ Եվ բոյկոտի աճող դինամիկան կարող է նախապայմաններ ստեղծել իշխանափոխություն իրականացնելու համար, եթե, իհարկե, ընդդիմության ներսում վերջ տրվեն պառակտողական քարոզչությանն ու նախաձեռնողների նկատմամբ դավադրության տեսություններին։

Շարունակենք ավելի ակտիվորեն մասնակցել բոյկոտին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728