Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի բարբարոսական վարչախմբի «դատարան» կոչեցյալում փաստացիորեն «դատում են» մեզ բոլորիս մեր համազգային իղձերի և երազանքների համար․ Վարդան Ոսկանյան

Փետրվար 08,2025 12:05

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվի բարբարոսական վարչախմբի «դատարան» կոչեցյալում փաստացիորեն «դատում են» մեզ բոլորիս մեր համազգային իղձերի և երազանքների համար, մեր արդար ու պարզ մարդկային իրավունքն իրացնելու համար։

Մինչդեռ համազգային մակարդակում մենք դեռ տարօրինակ մի ընդարմացման մեջ չենք էլ գիտակցում, որ ոչ մի հայ և հայաստանցի չպետք է հայտնվի թշնամու բանտում, իսկ, Աստված մի արասցե, հայտնվելու դեպքում, մենք՝ որպես ազգ և պետություն, պետք է հնարավոր և անհնարին ամեն ինչ անենք վերջինիս ազատության և տունդարձի համար։

Մի խումբ հայեր Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտում են, և եթե մենք չդադարենք խոշոր առումով այս անպատվությունը և ամոթալի խարանը չնկատելու տալ, հաջորդը լինելու ենք հենց մենք՝ լինելու է մեզանից յուրաքանչյուրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728