Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գեւորգյանն օրերս հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ եւ շոկի է ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից։
Ոմանք կասկածել են, որ դա արվում է ադրբեջանցիների համար, որոնք մոտ ապագայում հնարավոր է ազատ ելումուտ ունենան Հայաստանում․ ըստ Ալիեւի հայտարարությունների՝ 300 հազար ադրբեջանցի պետք է վերադառնան իրենց «տները»։ Կոմիտեի ղեկավարի հետ խոսել չհաջողվեց, էկոնոմիկայի նախարարի խոսնակը փոխանցեց, որ պարտադրանք չկա՝ ընդամենը «հարց է բարձրացվել հալալ մակնշմամբ սննդի եւ մուսուլմանական աղոթատեղերի մասին՝ Պարսից ծոցի ներկայացուցիչների համար»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում