Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի ՔՊ-ական մարզպետը քրեական հեղինակության որդուն մարզպետարան էր տարել, հարց էր քննարկում. «Ժողովուրդ»

Փետրվար 08,2025 10:40

Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարում է, թե իբր «պայքարում» է քրեական ենթամշակույթի դեմ, փաստերը այլ բան են խոսում: Փաշինյանի իշխանության օրոք քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը դատարաններում կա՛մ արդարացվում են կա՛մ էլ հայտնվում են ազատության մեջ ու մի բան էլ որոշ ՔՊ-ականների հետ հարցեր քննարկում։

Երեկ ողջ Գյումրին զարմացել էր, որ Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը քրեական հեղինակության որդուն մարզպետարան էր տարել, իր կողքին նստեցրել ու Կադաստրի Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ հարց էր քննարկում։

Լուսանկարում մարզպետ Առուշանյանի կողքին նստածը Գյումրու շուկայի սեփականատերերից է, առավել հայտնի քրեական հեղինակություն «Շարամ» մականվամբ Ռուդիկ Խոջոյանի որդին։ ՔՊ-ական մարզպետը նրան տարել նստեցրել է իր կողքին, որ մարտին կայանալիք ընտրություններում քրեական աշխարհի ներկայացուցիչները ՔՊ-ի համար աշխատեն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728