Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի նիստում ընդունված՝ N 955-Ն որոշման մեջ փոփոխությունների համաձայն՝ ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջ սահմանվեց․ մասնավորապես, արգելվում է առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, թե որքան է կազմել առանց ձմեռային անվադողերի երթևեկելու արձանագրված դեպքերի թիվը։
Այսպես, Ներքին գործերի նախարարությունը FIP.am-ին հայտնել է, որ որոշման՝ ուժի մեջ մտնելուց ի վեր արձանագրվել է առանց ձմեռային անվադողերով երթևեկելու ընդհանուր առմամբ 124 դեպք, որից 66-ը՝ նախորդ՝ 2024 թվականի դեկտեմբեր ամսին, 58-ը՝ ընթացիկ 2025 թվականի հունվարին։
Հատկանշական է նաև, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում առկա է թվով 860 չափիչ սարք, որոնց օգնությամբ որոշվում է տրանսպորտային միջոցների անվադողերի մաշվածությունը։
Կարդացեք նաև
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»