Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել է իրական բարեփոխումների ժամանակը

Փետրվար 08,2025 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ USAID -ն թե՛ Հայաստանում եւ թե՛ ամբողջ աշխարհում իրականացրել է շատ օգտակար ծրագրեր: Ո՞վ կարող էր առարկել, օրինակ, երբ այդ կառույցը օգնում էր աղքատ երկրներին դեղորայք կամ բժշկական սարքավորումներ գնել: Ես դա գնահատում եմ որպես ամերիկացի ժողովրդի բարության եւ մեծահոգության դրսեւորում, եւ այդ հատկություններն իսկապես հատուկ են շարքային ամերիկացիներին:

Բայց որոշ բաներ ես իսկապես չեմ հասկանում, իսկ դավադրապաշտական բացատրությունները ես չեմ ընդունում՝ դրանք ինձ չափազանց պրիմիտիվ են թվում: Սպիտակ տան վերջերս հրապարակած առավել անհեթեթ ծախսերի թվում էին հետեւյալը՝ 47 հազար դոլար Կոլումբիայում տրանսգենդերային օպերա բեմադրելու եւ 32 հազար դոլար Պերուում տրանսգենդերային կոմիքսներ հրապարակելու համար: Ես որեւէ նախապաշարում չունեմ սեռափոխների դեմ՝ եթե նրանք ցանկանում են օպերա բեմադրել, ապա դա իրենց ցանկությունների, նախասիրությունների, ճաշակի հարցն է: Ի՞նչ գործ ունեն այստեղ ամերիկացի հարկատուները, եւ ի՞նչ են նման ծրագրերից շահում Պերուի կամ Կոլումբիայի ժողովուրդները:

Կարող եմ միայն ենթադրություն անել, որ խնդիր կար ապացուցելու, թե մարդու սեռական, ազգային, կրոնական ինքնությունը «զրո» է, եւ դրանք փոխելը, աղճատելը, ոչնչացնելը ինչ-որ մի հատուկ հերոսություն է: Ո՞վ է դրանից շահում, ո՞ւմ է այդ ամենը ձեռնտու՝ դա իրականում լուրջ փիլիսոփայական հարց է, եւ կրկնեմ, «հուդամասոնական  դավադրության» մասին տեսություններն այստեղ ոչինչ չեն բացատրում:

Եթե ընդհանրացնենք, ինչո՞ւ են մեզ փորձում համոզել, որ ճիշտ ու սխալ  սկզբունքորեն չկա, որ ամեն ինչ խիստ հարաբերական է: Բայց դա դեռ քիչ է՝ այդքանով հանդերձ, ձգտում են համոզել, որ կան ինչ-որ «ճնշված խմբեր» (կամ նրանք, ովքեր ինչ-որ անհայտ չափանիշներով ճնշված են «նշանակվել»), եւ նրանք, այնուամենայնիվ, ավելի «ճիշտ են», քան մնացածները:

Այդ, ինձ համար անհասկանալի, փիլիսոփայությունը բերել է բոլոր տեսակի արժեքների զրոյացմանը եւ անկառավարելի վիճակին ամբողջ աշխարհում եւ առանձին երկրներում: Ինձ թվում է, եկել է բոլոր տեսակի՝ քաղաքական, տնտեսական, կրթական համակարգերի վերանայման ժամանակը: Չգիտեմ, արդյոք կա՞ն ուժեր, որ այդ՝ հասունացած բարեփոխումները պատրաստ են ֆինանսավորել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Ենթադրում եմ, որ դա «բոլոր մարդիկ իրար հավասար են» սկզբունքի այսպես ասած “побочный эффект”-ն է։ Մեզ, օրինակ, չեն հայհոյում, չեն ծեծում և չեն սպանում մեր սեռական կողմնորոշման համար։ Սեռական փոքրամասնություններին դա անում են, քանի որ մարդիկ համարում են իրենց ոչ նորմալ։ Որպեսզի այդ մարդկանց խմբին էլ նորմալ վերաբերվեն, այսպես ասած հավասարը հավասարի, դրա համար էլ նման պրոեկներ են ֆինանսավորում, դրանով փորձելով բոլորին համոզել, որ այդ մարդկանց սեռական կողմնորոշումն էլ է նորմալ։

    • Հ.Շ. says:

      Միասեռականութիւնը, նորմալ է: Բը-նա-կան է:

      Բոլոր ժամանակներու, Մարդկութեան մէջ եղած են ու պիտի լինեն աննշան տոկոս մը անձեր որոնք, Բնութեան կամքով, այդպէս կը ծնին:

      Խնդիրը այն է որ՝ արմատական, ուլթրա-լիպերալ, կամ պարզապէս՝ կարգին չաթլախ ակթիվիսթներ, այդ նիւթը շահագործեցին որպէս entry point, որպէս Տրոյական ձի, հազար տեսակ աննորմալ, անբնական, անբանական, խենթ ու խելար բաներ normalize դարձնելու համար: Եւ յաջողեցան ներթափանցել պետութիւններու մէջ:

      Այսպէսով, հաստատուեցաւ՝ փոքրամասնութիւններու բռնակալութիւն ըսուածը: Բազմաթիւ ու բազմատեսակ փոքրամասնութիւններ, ներառեալ ուղեղային հիւանդութենէ տառապող արարածներու խմբակներ, իրենց ուժերը միացնելով, յարձակեցան՝ Ընկերութեան էական հիմունքներուն:

      Եւ խնդիրը հասաւ աստիճանի մը, ուր մարդոց մեծամասնութիւնն է որ սկսաւ համարուիլ աննորմալ! Կարիքը ունեցաւ պաշտպանութեան !! Ի դէմ ամէն տեսակի այլանդակութիւններու:

      Եւ վերջում, Մեծամասնութեան ինքնապաշտպանական Հակազդեցութիւնը, Ընկերութեան Հակադարձութիւնը, որոշ չափով վնասեց, դժբախտաբար՝ միասեռականներուն:

      Այս ըսածիս մասին հանրային կերպով ահազանգած են բազմաթիւ միասեռականներ: Որովհետեւ ընդհանրապէս, նաեւ շատ խելացի են միասեռականները: Սակայն իրենց մօտ ալ տիրապետեցին ծայրայեղականները, վնասելով մնացեալներին:

      Մ. Հայդուկ Շամլեան

  2. Հ.Շ. says:

    . Ծայրայեղ-լիպերալիզմը, կրօնքի համազօր դաւանանք մըն է: Ուղեղային խախտում մը: Կարելի չէ բանականութեամբ բացատրել այդ հիման վրայ կատարուող գործունէութիւն մը:

    . Ողբացեալ USAIDի պարագային, այդ ծրագիրներուն նպատակն էր նաեւ՝ անկայուն եւ դիւրաբեկ դարձնել կարգ մը երկիրներ, յարձակելով՝ անոնց աւանդական արժէքների հիմունքներուն:

    Այս առումով, «կ’արդարանայ» որ ԱՄՆ հարկատուները վճարէին դրա համար, քանզի այդ երկիրները – կամ անոնց մեծ դաշնակիցները -, ԱՄՆի համար, Ազգային Անվտանգութեան հարց կը համարուին:

    Այդ գործունէութեան ուղիով է նաեւ, որ ԱՄՆ-ն վարչակարգերի փոփոխութիւն կ’իրականացնէր այդ երկիրներուն մէջ, ի նպաստ ԱՄՆի ազգային շահերուն:

    . Յօդուածին սկիզբը նշուած, իսկական մարդասիրական ծրագիրներու պարագային, ընթացիկ ստուգումները կը բացայայտեն որ գումարներուն հազիւ տասը տոկոսը հասած է իրենց նպատակին:

    Ո՞ւր գացած է, մնացեալը: Կամ ուրիշ, թաքուն – անօրէն – պետական գործողութիւններու: Կամ էլ, անհատներու անձնական գրպանները:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Հ.Շ. says:

    Յ.Գ. «Դաւադրապաշտական բացատրությունը ո՞րմէկն է, այս պարգային…

    Ահա, մի քանի օր առաջուայ հաղորդում [սա, NBCն է… Լegacy Media… ոչ թէ *լուսանցքային* համարուող լրագրողական աղբիւր մը ] ՝

    ‘America’s enemies will rejoice’

    Founded as an independent agency in 1961 by President John F. Kennedy, USAID was designed to counter the influence of the then-Soviet Union during the Cold War and to run various foreign assistance programs, based on the idea that American security was tied to stability and economic advancements in other nations.

    Since then, foreign aid has been widely viewed as a cornerstone of soft power, a term popularized in the 1980s by U.S. political scientist Joseph Nye to describe the ability to influence others to deliver desired outcomes.
    Nye said that he thought Trump lacked “an understanding of soft power.”

    “Power is the ability to get others to do what you want and you can do it three ways: you can do it with coercion; you do it with payment; you do it with attraction, which is famous — sticks and carrots and honey — and Trump doesn’t understand honey,” he told NBC News in a telephone interview on Tuesday. »

    https://www.nbcnews.com/news/world/donald-trump-elon-musk-usaid-soft-power-china-russia-rcna189756

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728