Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի և Նորվեգիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը

Փետրվար 07,2025 23:23

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի (Ստուրտինգետ) արտաքին հարաբերությունների և պաշտպանության մշտական հանձնաժողովի՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող անդամների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Նորդիկ-բալթյան խմբի երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկային, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ կան Հայաստանն ու Նորվեգիան միմյանց կապող կարևոր ընդհանրություններ, այդ թվում՝ Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական գործունեությունն ու ժառանգությունը, ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ ամուր նվիրվածությունը։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Նորվեգիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը, ՀՀ համար կարևոր հարցերում, մասնավորապես ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության առնչությամբ հստակ դիրքորոշումը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման ՀՀ տեսլականը։ Վերջինիս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728