Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորները կարեւորել են Բելգիայի խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը

Փետրվար 07,2025 22:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Բելգիայում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպել են Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հուֆի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին վերաբերող հարցեր: Պատվիրակության անդամները բելգիացի գործընկերներին են ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ընթացքը, Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, տարածաշրջանային անվտանգային եւ հումանիտար բնույթի խնդիրները:

ԱԺ պատգամավորները կարեւորել են Բելգիայի կառավարության Կոալիցիոն համաձայնագրում ներառված` առաջին անգամ Հայաստանի ժողովրդավարության եւ ժողովրդավարական օրակարգին հետագա աջակցության անհրաժեշտությունն ու Բելգիայի խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:

ԱԺ պատգամավորները բելգիացի գործընկերներին հրավիրել են այցելելու Հայաստան:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728