Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ռուսերենով հանրությանը կոչ արեց ուշքի գալ

Փետրվար 07,2025 20:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօրվա իրավիճակը պետական հեղաշրջման արդյունք է, որը կազմակերպվել էր 2018թ Հայաստանում: Պետական հեղաշրջումն իրականացվել է գունավոր հեղափոխություն անվան ներքո»,- «Հայելի» ակումբում ռուսերենով հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Այդ հեղափոխությունը պետք է խաբեր մեր ժողովրդին, թեկուզ մեր հանրության ակտիվ հատվածին, որպեսզի հանրությունը կորցներ իր ինքնապաշտպանական մեխանիզմների բոլոր հնարավորությունները, վերացվեր մեր ժողովրդի սոցիալ-հասարակական իմունիտետը: Եթե թվարկելու լինեմ բոլոր այն ամենը, որ իրականացվել է վերջին 7 տարիների ընթացքում, ապա պետք է փաստեմ բոլոր այն գործողությունները, որոնք իրականում եղել են ինքնիշխան պետությանը հակադիր գործողություններ »,-հավելեց պատգամավորը:

Նրա ձեւակերպմամբ, արտաքին ուժերը փորձում են հավատացնել, որ ի բարօրություն մեր ժողովրդի է արվում ամեն բան, ծախսում են ահռելի գումարներ, հիմնադրում են տարբեր ԶԼՄ-ներ ու ՀԿ-ներ՝ փաստորեն ստեղծելով ազդեցության ցանցեր, միավորումներ, որոնք գործում են նրանք ղեկավարության ներքո եւ կատարում նրանց բոլոր հանձնարարություններ:

«Ողբերգությունն այն է, որ մեր հասարակության առանձին անդամներ այդ պլանի մաս են կազմում՝ ստեղծելով քաղաքացիական հասարակության  անաչառ կարծիքի պատրանք, իրականում նրանք հասարակական քաոսի առաջացմանն են նպաստում»,-ասաց նա :Պատգամավորը կոչ արեց ուշքի գալ, միավորվել եւ թույլ չտալ, որ գունավոր հեղաշրջումները կործանեն մեր երկիրը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728