ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
Քրիստոնեությունը սահմաններ չի ճանաչում, և մենք հնարավորություն ստացանք, որ մեր պետության առաջնորդները մասնակցեն Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին։ Բայց ի՞նչ էինք տարել գագաթնաժողով և ի՞նչ ենք բերում գագաթնաժողովից:
Հայաստանի առաջնորդներից ոչ ոք չմտաբերեց, որ Թրամփի թիմի անդամները, ինչպես նաև անձամբ նա, տարբեր առիթներով, հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ պաշտպանելու աշխարհով մեկ ճնշումների ենթարկվող քրիստոնիաներին, ելույթ են ունեցել քրիստոնեական արժեքների, ժառանգության և քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումների մասին։
Այս գագաթնաժողովը հիանալի առիթ էր բարձրաձայնելու համար քրիստոնյա փոքրամասնության իրավունքների ոտնահարումները որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականից։ Հիշեցնել աշխարհին, որ 2023 թվականին էթնիկ զտման և բռնի տեղահանման են ենթարկվել 150 հազար քրիստոնյաներ, իսկ այսօր այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին հարուստ քրիստոնեական ժառանգություն է ոչնչացվում։
Կարդացեք նաև
Սակայն Հայաստանը ներկայացնող առաջնորդները ոչինչ չարեցին, չօգտագործեցին ստեղծված իրավիճակը և հերթական անգամ մսխեցին այն հնարավորությունը, որը կարելի էր կապիտալիզացնել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար։