Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին աջակցության հարցում Նանսենի կողմից գործադրված մարդասիրական ջանքերի կարևորությունը

Փետրվար 07,2025 19:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 7-ին Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ:

Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում. «Նանսենի ժառանգությունը և նրա՝ հազարավոր հայերի գոյատևումն ապահովելուն ուղղված մարդասիրական ջանքերը մնում են մարդասիրության անզուգական դրսևորում, որը Հայաստանը երբեք չի մոռանա։

Շարունակելով ամրապնդել հայ-նորվեգական կապերը՝ մենք հավատարիմ ենք մնում մարդկային արժանապատվության, համերաշխության և բարոյական պատասխանատվության այն սկզբունքներին, որոնք Նանսենն այդքան եռանդուն կերպով պաշտպանում և մարմնավորում էր»։

Ինստիտուտում կայացած կարճ քննարկմանը երկուստեք ընդգծվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին աջակցության հարցում Նանսենի կողմից գործադրված մարդասիրական ջանքերի կարևորությունը, թե՛ Հայաստանում, թե՛ Նորվեգիայում նրա գործունության նկատմամբ առկա մեծ հարգանքը։

Անդրադարձ է կատարվել նաև ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Կարևորվել է երկկողմ գիտական կապերի խորացումը և փորձի փոխանակման նոր հնարավորությունների առավելագույնս իրացումը, այդ թվում՝  ՄԱԿ Կենսաբազմազանության կողմերի համաժողովի՝ Հայաստանում անցկացման շրջանակներում։

Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել ինստիտուտում և ծաղկեպսակ է զետեղել մեծանուն նորվեգացի հումանիստի և գիտնականի գերեզմանին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728