Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտյանների ընտանիքը․ ինչպես չտրվել խուճապ առաջացնող տեսանյութերին և քարոզչությանը. գործիքներ և կանոններ

Փետրվար 07,2025 20:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հատկապես պատերազմների, ընտրությունների ժամանակ մեծ տարածում ունեն քարոզչական կեղծ լուրերը, որոնց նպատակն է մոլորեցնել հանրությանը, խուճապ տարածել։

Aravot.am-ը ավատարների «Առավոտյանների ընտանիքի» շարքի այս հոլովակում անդրադառնում է այն խնդրին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քարոզչությունը, երբ անձինք չեն ստուգում տեղեկությունները։

Առավոտյանների ընտանիքի շարքի՝ այս հոլովակում ավատար-թոռնիկը պապիկի հետ երկխոսության ընթացքում ներկայացնում է, թե ինչպես կարող է տեսանյութն օգտագործվել քարոզչական նպատակով։

Օրինակ՝ ներկայացվում է 2020-ի հոկտեմբերին ադրբեջանական մամուլում ակտիվորեն տարածվող տեսանյութը, թե իբր հայերը փախչում են Լեռնային Ղարաբաղից։ Մինչդեռ այդ տեսանյութում հայ կամավորներն էին՝ ՀՀ-ից ԼՂ գնալու ճանապարհին։

Թոռնիկը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ստուգել տեսանյութը, գտնել բնօրինակը։ Հորդորում է տեղեկությունը ստուգել մի քանի աղբյուրում՝ նաև պաշտոնական։

Ինչպես տեղեկացրել էինք, Առավոտյանների ընտանիքում պապիկ, մայրիկ և թոռնիկ ավատարներն են: Նրանք ներկայացնում են մեդիագրագիտությանը վերաբերող կարճ տեսահոլովակների շարք՝ իրենց սերնդի թիրախային լսարանին հետաքրքրող՝ «Առավոտի» կայքէջում և սոցիալական հարթակներում։ Պարզ բառապաշարով, զվարճանքի տարրեր պարունակող տեսահոլովակների միջոցով անդրադարձ է կատարվում մեդիագրագիտությանը, թվային անվտանգությանն առնչվող տարբեր հարցերի։

Հոլովակներում ներկայացվում են տարբեր իրավիճակներ, կանոններ, որոնց պետք է հետևել մեդիագրագետ լինելու համար։

Ավատարները ստեղծվել են AI գործիքների միջոցով՝ նախ գեներացվել են ավատարների կերպարները, այնուհետև ներդրվել է ձայնը։

Այսինքն՝ այս նախագծի շրջանակում գործարկվում է մեդիագրագիտության տարածման տեխնոլոգիա +մեդիա մոդելը։

Մեդիագրագիտության վերաբերյալ կարճ հոլովակների շարքի ստեղծման անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով հասարակության շրջանում նկատվող մեդիագրագիտության՝ ընդհանուր առմամբ ցածր մակարդակի և շատ դեպքերում տեղեկացվածության պակասի պատճառը։

Հոլովակները հասանելի կլինեն Առավոտի կայքէջում, սոցիալական ցանցերի էջերում շաբաթական երկու անգամ՝ ժամը 20։00-ին։

Տեսանյութում հատուկ ուշադրություն է դարձվում մեդիագրագիտության կարևորությանը։

Հոլովակում ներկայացվում են մեդիագրագիտության հիմնական կանոնները։

Տեսանյութը նպատակ ունի բարձրացնել հանրության շրջանում մեդիագրագիտության մակարդակը։

Տեսանյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում:

Տեսանյութում արտահայտված են հեղինակների տեսակետները, և դրանք պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ։

Հոլովակները պատրաստվել են «ԿԱՅԾԵՐ» արհեստական բանականության տեխնիկական աջակցությամբ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728