«Ոսկու առևտրով զբաղվողները հետևյալ միտքն են ասում, որ մեր ոլորտում կա խայտառակ մեծ ստվեր, ու հիմա մեր հարկերը բարձր են, դրա համար մենք ստիպված ստվերում ենք և ավելի քիչ հարկ ենք վճարում։ Առաջարկում են՝ մեզ տվեք հնարավորություն՝ հարկը լինի մեկ տոկոս, մենք խոստանում ենք վեց ամսվա մեջ, եթե երկու անգամ ավել հարկ չհավաքվի, ինչքան ուզում եք, բարձրացրեք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ՓՄՁ-ներին առնչվող հարկային փոփոխությունների վերաբերյալ քննարկումից հետո ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նա լրագրողներին փոխանցեց որոշ տնտեսվարողների պահանջը․ «Իրենց պահանջն այն է, որ դուք իջեցնելով շեմը՝ կտաք հնարավորություն, որ մարդկայինով, տղայականով բոլորը ստվերից դուրս գան, հարյուր տոկոսով պիտի աշխատեն մաքուր դաշտում, կողքի սեղանը մյուսին ասի՝ ամոթ է, ՀԴՄ խփի, մեկ տոկոսի խաթր, որ ՀԴՄ չխփեն, արդեն կողքից կասեն՝ չի կարելի։ Իրենք ասում են ապրանքաշրջանառությունը երկու-երեք անգամ կաճի, ավել շատ հարկ կվճարենք»։
Հայկ Սարգսյանը խոստացավ տնտեսական հանձնաժողովում ավելի մանրամասնորեն ներկայացնել տնտեսվարողների պահանջը։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից