Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային իրավական ատյաններից հայցերի հետքաշումը, ինչի վերաբերյալ պատրաստակամությունն է հայտնել Փաշինյանը, կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ, թե՛ մեր հայրենակիցների, թե՛ մեր պետության համար. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 07,2025 17:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող «դատավարությունների» շինծու լինելն ակնհայտ է դառնում անգամ ադրբեջանական կողմի գործողությունների ուսումնասիրությունից։ Այդ առումով ուշագրավ է, որ նախորդ «դատավարության» ժամանակ նրանք տեղադրել էին նյութ, թե մեկը իբր վկայություն է տվել Խոջալուի և Ռուբեն Վարդանյանի կապի մասին, այս անհեթեթ նյութը որոշ ժամանակ անց ժխտեց հենց ադրբեջանական մամուլը։

Հիմա էլ պարզ է դառնում, որ Վարդանյանին համար անգամ իրեն առաջադրված մեղադրանքը չեն թարգմանում ու ներկայացնում, կամ այնպիսի թարգմանիչ են տրամադրել, որը տեղ-տեղ ադրբեջանական օրենսդրության փոխարեն վկայակոչում է բելառուսականը: Փաստացի, ոչ թարգմանիչով են կարողանում ապահովել, ոչ նորմալ տեղեկատվություն են հաղորդում, որևէ միջազգային լրագրող չի կարող հետևել, թե ինչ է կատարվում դատական դահլիճում։

Հենց այս փակ ու անհեթեթ գործընթացն էլ փաստում է, որ Բաքվի ձեռքում ոչինչ չկա, ուղղակի նպատակ կա այս ամենն ուղղել Հայաստանի դեմ, դա նաև արձանագրված էր այսպես կոչված դատախազի «մեղադրական եզրակացության» մեջ։ Օրինակ նույն Վարդանյանը մեղադրվում է, թե իբր «անդամագրվել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն, որը գործել է ծանր հանցագործություններ կատարելու համար՝ Հայաստանի և նրա զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ մղելու մեջ»։

Հենց այս համատեքստում էլ միջազգային իրավական ատյաններից հայցերի հետքաշումը, ինչի վերաբերյալ պատրաստակամությունն է հայտնել Փաշինյանը, կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ, թե՛ մեր հայրենակիցների, թե՛ մեր պետության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728