Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանը և Նիդերլանդների դեսպանը «Սպայկա»-ի նորաբաց ջերմատանը ծանոթացել են կակաչների արտադրությանը

Փետրվար 07,2025 17:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 7-ին Արարատի մարզում այցելել է Սպայկա ընկերություն՝ ջերմատնային պայմաններում կակաչների արտադրությանը ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը։

Ջերմատնային տնտեսության տարածքն ընդհանուր առմամբ կազմում է 67 հա, արտադրանքն արտահանվում է միջազգային շուկա, արտադրության ծավալները տարեց տարի ավելանում են․ եթե 2023 թվականին այստեղ կարողանում էին աճեցնել 9 մլն հատ կակաչ, ապա 2024 թվականին արտադրական ծավալներն աճել են՝ հասնելով 17 մլն հատի։ Այս տարի արդեն իսկ աճեցվել է 37 մլն հատ կակաչ, որը նույնպես նախատեսվում է ամբողջապես արտահանել։ Ընկերությունն ունի շուրջ 1500 աշխատակից։

🔸Բազմացման նպատակով կակաչի սոխուկները ընկերությունը ներկրում է արտերկրից։

⚙️Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը ծանոթացել է ընկերության արտադրական կարողություններին, այցելել է նաև նորաբաց ջերմատուն, որը զբաղեցնում է 12 հա տարածք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728