ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գևորգ Թամամյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի խելացի մարդ ասել է՝ երբ ղեկավարում են տգետները, արժեքավոր մարդիկ հեռանում են։
Հենրիխ Մխիթարյանն աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ է, նրան աշխարհն է գնահատում ու ընդունում։ Դուք ո՞վ եք, այ մտաբոբիկներ։
Լեւոն Արոնյանն աշխարհի պատմության լավագույն շախմատիստներից է, որը, ցավոք, այսօր այլ երկրի դրոշի ներքո է հանդես գալիս։ Հայաստանը չգնահատեց, ԱՄՆ-ն` չուշացավ գնահատել։
Սերգեյ Սմբատյանն աշխարհահռչակ դիրիժոր է, որին, երբ Հայաստանում կալանավորեցին, ապա արդարացրին, միեւնույն ժամանակ Գերմանիան առաջարկեց լինել Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։
Կարդացեք նաև
Կոնստանտին Օրբելյանը, աշխարհահռչակ դիրիժոր, որին հեռացրին աշխատանքից, ԱՄՆ-ում միանգամից հրավիրեցին լինել Նյու Յորքի քաղաքային օպերայի գլխավոր դիրիժոր եւ երաժշտական տնօրեն։
Սա է պատճառը, որ կան Ամերիկայի եւ Գերմանիայի պես հզոր երկրներ, որոնք գիտեն արժեքներին գնահատել, եւ կան երկրներ, որոնք մուրում են այս երկրների ողորմածությունը։
Սա է բանաձեւը, ուրիշ ոչինչ։
Իսկ մնացած կարծիքները, ճառերն ու ջղաձգումներն այնքան նշանակություն ու ազդեցություն ունեն, ինչքան սիրողական երշիկի նշանակությունն է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի վրա։