Դոնալդ Թրամփը ծագումով հայ հայտնի փաստաբան, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Մայքլ Կավուկջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
«Մայքլը փայլուն փաստաբան է, որը ներկայում ծառայում է որպես White & Case-ի ավագ գործընկեր, որտեղ նա ղեկավարել է բարդ առևտրային դատավարության թիմեր ամբողջ աշխարհում», – իր հիմնած Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է ԱՄՆ նախագահը:
White & Case-ի էջից տեղեկանում ենք, Մայքլ Կավուկջյանը ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի ցմահ անդամ է: Նրա անունն ընդգրկված է Ամերիկայի լավագույն իրավաբանների և Euromoney-ի լավագույններից լավագույնների ցանկում: Robb Report ամսագիրը Կավուկջյանին անվանել է ԱՄՆ-ի 100 լավագույն փաստաբաններից մեկը:
«The New York Times-ը նշում է, որ Կավուկջյանը մեծ գումարներ է նվիրաբերել ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը. մասնավորապես, 2024 թվականին նա 700,000 դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական ապարատին»,- հայտնում է High North News օրաթերթը։
Կարդացեք նաև