Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե փաստաթղթավորման դեպքում նույնիսկ հումքը թանկանա, կարող են դրա արդյունքում ոչ թե 5 տոկոս հարկ վճարել, այլ 1 կամ 2 տոկոս»․ ՊԵԿ փոխնախագահ

Փետրվար 07,2025 14:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօր առեւտրով զբաղվելուց 5 տոկոս է շրջանառության հարկը վճարվում, քանի որ փաստաթղթավորման խնդիր կա։ Այս փոփոխության դեպքում, եթե նույիսկ փաստաթղթավորման դեպքում հումքը թանկանա, կարող են դրա արդյունքում ոչ թե 5 տոկոս հարկ վճարել, այլ 1 կամ  2 տոկոս, որի արդյունքում իր ծախսերը կնվազեն»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՓՄՁ-ներին առնչվող հարկային փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը։

«Մեր ոլորտի համար մեկ խնդիրն այն է, որ մեր ապրանքի ինքնարժեքը շատ բարձրանում է, հարեւան պետությունների հետ դառնում ենք անմրցունակ»,- ասաց ոսկու առեւտրով զբաղվող Կարեն Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ այս նոր օրենքով հարկերն այնքան են բարձրանում, որ ապրանքի գինը շատ կբարձրանա։

NA Standing Committee on Economic Affairs holds a discussion on tax changes affecting SMEs at the RA National Assembly of Yerevan, Armenia

«Մենք հարեւան պետություններ ունենք, որոնք էլ են զբաղվում այս ոլորտով, արդեն երեւում է, որ իրենք տանում են հաճախորդներին։ Մեր ոլորտի սպառման 10 տոկոսն է մեր ժողովուրդը ձեռք բերում, մեր ամբողջ բիզնեսը հիմնված է դրսի մարդկանց վրա։ Եթե այդ մարդիկ չգան, այդ մուտքերը չմտնեն երկիր, մեր ոլորտն անկում կապրի։ Մենք չենք հրաժարվում հարկերից, առանց այն էլ հարկերն այնքան են բարձրացրել, արդեն ինքնարժեքը շատ է, մեր պայքարն այն է, որ ապրանքի գինը չթանկանա»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, պարզաբանումներ ներկայացրեց հարկային փոփոխությունների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728