Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվեց Չարենցավանում

Փետրվար 07,2025 14:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ Բանկը Չարենցավան քաղաքում նոր մասնաճյուղ է բացել։ Քոչարի 60 հասցեում այսուհետ գործելու է Ֆասթի նոր՝ 35-րդ մասնաճյուղը: Երկհարկանի մասնաճյուղը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, հարմարավետ, ընդարձակ ու լուսավոր սրահներով, որտեղ հաճախորդների համար ստեղծված է պարզ, հարմարավետ և արագ սպասարկման միջավայր։

Ֆասթ Բանկի Վարկերի վերլուծության ծառայության ղեկավար Ռաֆիկ Հարությունյանն ասել է․ «Հավատարիմ մնալով հաճախորդներին մոտ ու հասանելի լինելու մեր առաքելությանը՝ Ֆասթ Բանկն այսօր բացում է իր թվով 35-րդ մասնաճյուղը՝ այս անգամ արդեն Չարենցավան քաղաքում, ինչի համար շատ ուրախ ենք: Թվային ներկայացվածությանը զուգահեռ մենք շատ ենք կարևորում  նաև մեր ֆիզիկական ներկայությունը, ուստի շատ ուրախ ենք, որ այսուհետ ունենք նաև հնարավորություն  այս նոր ու գեղեցիկ սրահում սպասարկել մեր հաճախորդներին, առաջարկել բանկային ամենալայն ու ամենամրցունակ պրոդուկտները, ու որ ամենակարևորն է՝ 24/7 գրաֆիկով: Սիրով սպասում ենք բոլորին»։

Ներկայացված լինելով Հայաստանի բոլոր մարզերում՝ Ֆասթ Բանկի համար ռազմավարական նշանակություն ունի թվային լուծումների ակտիվ ներդրմանը զուգահեռ հաճախորդների հետ կենդանի շփման պահպանումը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728