Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնական հարթակը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ համակարգել միգրացիայի և քաղաքացիության ոլորտում հիմնական առաջնահերթությունները»

Փետրվար 07,2025 14:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի երրորդ հանդիպումը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Ներկա էին նաև Ներքին գործերի նախարարության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ոլորտի այլ գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Արևելյան գործընկերության և Բալկանների տարածաշրջանային տնօրեն Պետր Դրբոհլավը։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է միասնական հարթակի կարևորությունը և նշել, որ այն հնարավորություն է տալիս առավել արդյունավետ համակարգել միգրացիայի և քաղաքացիության ոլորտում հիմնական առաջնահերթությունները՝ արդյունքում հենք ստեղծելով քաղաքականության, ռազմավարությունների մշակման և հիմնական հարցերի շուրջ կառուցողական երկխոսության համար։

Հանդիպման ընթացքում զեկույցներով ներկայացվել են միգրացիայի և քաղաքացիության գործընթացների թվայնացման օրակարգը, ինչպես նաև ՀՀ ռազմավարական կառավարման համակարգի արդիականացման հայեցակարգը, անդրադարձ է կատարվել բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքին, ՀՀ քաղաքացիության շնորհմանը և դադարեցմանը, Հայաստանում օտարերկրացիներին կացության կարգավիճակների և ապաստանի տրամադրման թվայնացված գործընթացներին և այլ հարցերի։

Օրակարգում ընդգրկված էին նաև Միգրանտների և փախստականների հետ տարվող սոցիալական աշխատանքի ձեռնարկին և վերապատրաստման մոդուլին և «Միգրացիան և կանայք․ առողջության պահպանում և առողջական կարիքների գնահատում» ծրագրի արդյունքներին վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը կարևորել է հարթակի շրջանակում աշխատանքային հանդիպումների շարունակականությունը։ Նախանշվել են երկխոսության հարթակի շրջանակում առաջիկա անելիքներն ու դրանց հիմնական ուղղությունները։

Հարթակի իրականացմանն աջակցում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացվող «Միգրացիոն համակարգի հզորացումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։ Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728