Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք օրենքն ընդունել, գնացել եք տուն, բայց մարդիկ հիմա ասում են՝ խնդիր ունենք․ 55 հազարից ավելի տնտեսվարողին վերաբերող օրենքն ընդունվել է առանց հանրային քննարկման»․ Հակոբ Ավագյան

Փետրվար 07,2025 14:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2024 թվականի հունիսի 12-ին ԱԺ կողմից ընդունված փաթեթով շրջանառության հարկի դրույքաչափը բարձրացվեց համարյա կրկնակի, որը մոտ 55 հազարից ավելի տնտեսվարողի է վերաբերում»,- այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՓՄՁ-ներին առնչվող հարկային փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Փոքր և միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը՝ հիշեցնելով, որ այս փոփոխություններն ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի մեկից։

Հիշեցնենք, որ տնտեսվարողները բողոքի ցույցեր են անում հարկային փոփոխությունների դեմ։

«Հիմնական խնդիրը դրույքաչափերն են, եւ որոշակի ոլորտներ կան մարզերում աշխատող միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում գործողների համար։ Օրինակ՝ Սոթք համայնքում փոքր խանութում առեւտուր իրականացնողը այլեւս իրավունք չունի միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում աշխատել։ Այսօր այստեղ ներկայացված խմբի խնդիրը դրույքաչափերի բարձրացումն է, որը հունվարի մեկից ուժի մեջ է մտնում»,- ասաց նա։

Հակոբ Ավագյանն ասաց, որ օրենքը նախորդ տարի մեկ անգամ է ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել։ «Մեր կողմից առաջակվեց, եկեք մի շտապեք, գնանք ֆոկուս խմբերով առանձին նայենք։ Բայց հանրային քննարկում չեղավ, միան e-draft-ում դրվեց այդ նախագիծը, բայց, կրկնում եմ, 55 հազարից ավելի տնտեսվարողի է վերաբերում»,- ասաց Ավագյանը։

Նա նշեց, որ օրենքում գրված է, որ նախատեսվում է 18 մլրդ դրամ լրացուցիչ եկամտի հավաքագրում։ «Այսինքն՝ ասում են, որ այս նախագծով հնարավոր ծախսերը եթե նվազեցնեք, ապա ձեզ մոտ հարկի իջեցում է լինում, բայց նպատակների մեջ հստակ նշված է, որ այստեղ նաեւ նպատակ է դրված հարկային եկամուտ ավելացնել»,- հավելեց Հակոբ Ավագյանը։

Նա հավելեց․ «Պահանջը շատ հստակ է՝ եկեք այս պահին արձանագրենք, որ կա խնդիր, կա իրազեկվածության մեծ խնդիր, որովհետեւ հունիսին ընդունվել է, մինչեւ հիմա պետական ոչ մի գերատեսչություն իրազեկման լայնամասշտաբ գործողություն չի արել։ Ես առաջարկում եմ, որպեսզի հավասար պայմաններում սկսենք երկխոսել, դուք ընդունել եք օրենքը, գնացել եք տուն, այս մարդիկ հիմա ասում են՝ խնդիր ունենք, եկեք վեց ամսով հետաձգենք, ոլորտ առ ոլորտ ըստ տարբեր խնդիրների նայենք։ Ամբողջ աշխարհում չեք գտնի մի դեպք, երբ շրջանառության հարկի լոգիկան այսպես փոխվում է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728