Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան-Ոսկեպար-Կիրանց և Բերդ-Ճամբարակ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փետրվար 07,2025 13:34

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։

Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան-Ոսկեպար-Կիրանց և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի հատվածում, Գորիս քաղաքում մառախուղ է:

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ներքին գործերի նախարարության
փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728