«Իրանն այսօր». Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ ԱՄՆ հետ Իրանի բանակցությունների մասին.
«Նման կառավարության հետ չպետք է բանակցել: Դա խելամիտ չէ, պատվաբեր չէ»:
Խամենեին հիշեցրել է, որ Իրանը նախկինում ԱՄՆ հետ բանակցել ու համաձայնություն էր կնքել, որից հենց Թրամփի կառավարությունն է դուրս եկել:
«Դա փորձ է, օգտվենք այդ փորձից: Բանակցեցինք, զիջումներ արեցինք, բայց մեր նախատեսած արդյունքը չստացանք»,- ասել է Խամենեին: