«Այդ փոփոխությունները առաջին հերթին ազդել են փոքր փաստաբանական ընկերությունների և իրավապաշտպան ՀԿ-ների գործունեության վրա»,- «Մեդիա կենտրոնում» «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց Կանանց աջակցման կենտրոնի քաղաքացիական գործերով փաստաբան Հասմիկ Փախանյանը՝ անդրադառնալով հարկային նոր փոփոխություններին։
Հիշեցնենք՝ ըստ այդ փոփոխությունների՝ փաստաբանական և նոտարական ծառայություններ մատուցողները այլևս չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ և նախկին 5%-ի փոխարեն կվճարեն 20% ԱԱՀ և 18% կամ 23% շահութահարկ։
Իրենց կազմակերպության վրա ունեցած ազդեցության մասին Հասմիկ Փախանյանն ասաց․ «ՀԿ-ն, ունենալով իր բյուջեն, փաստաբանական ծառայությունների մատուցման համար գումար է վճարում, որից փաստաբանը, այս փոփոխության համապատասխան, 6-8 անգամ ավել հարկ պետք է վճարի։ Նման հարկային պարտավորությունները փաստաբանները չեն կարողանալու վճարել, և այս ամենը հանգեցնելու է նրան, որ իրավապաշտպան ՀԿ-ները, որոնց վրա դրված է պարտադիր պահանջ իրականացնելու այդ փաստաբանական ծառայությունները, չի կարողանալու ապահովել այդ ծառայությունը։ Մեր կազմակերպության վրա արդեն մեկ ամսվա ընթացքում ազդել է այն հանգամանքը, որ մենք մինչ փոփոխությունները մարզերում էլ էինք իրականացնում փաստաբանական ծառայություն, բայց այս պահին ուղղակի ռեսուրս չունենք ծառայություն մատուցելու համար։ Ինչպես մեր, այնպես էլ հանրային պաշտպանի գրասենյակում վատթարագույն վիճակ է մարզերում փաստաբանական ծառայությունների իրականացման առումով»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի