«Ազատություն».ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով պատժամիջոցներ է սահմանում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) պաշտոնյաների նկատմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հետաքննություններ սկսելու համար։
Թրամփի հրամանում նշվում է, որ Հաագայի դատարանը «իրականացրել է անօրինական և անհիմն գործողություններ՝ թիրախավորելով Ամերիկան և մեր մոտ ընկեր Իսրայելին»։
Հրամանում անդրադարձ կա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման օրդերին, ինչպես նաև դատարանի վերջին քայլերին, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ զինվորականների համար։
Թրամփի հրամանով սահմանված պատժամիջոցները ներառում են ՄՔԴ պաշտոնյաների, աշխատակիցների և նրանց ընտանիքների մուտքի արգելքը ԱՄՆ, ինչպես նաև նրանց ունեցվածքի սառեցումը ԱՄՆ իրավասության ներքո։ Պատժամիջոցները տարածվում են նաև նրանց վրա, ովքեր աջակցել են դատարանի հետաքննություններին։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: