Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը

Փետրվար 07,2025 12:08

Monument Watch. «Հայկական մշակութային լանդշաֆտ» կազմակերպության կողմից արբանյակային լուսանկարների դիտարկումը պարզել է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը (նկ. 1): Ինչպես նշում է հնագետ Լևոն Մկրտչյանը՝ այս հուշարձանը բացառիկ էր, թե իր չափերով և թե կառուցվածքով:

Այս հուշարձանների տարածքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2021 թվականի՝ Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Այս հուշարձանը, լինելով սահմանային ռազմավարական կետում, քանդվել է ռազմական օբյեկտի կառուցման հետևանքով (այս և նմանատիպ այլ հուշարձանների մասին՝ այստեղ):

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմը սահմանին ամրաշինական, ռազմական աշխատանքներ կատարելով, ոչնչացնում է տեղի հնագիտական հուշարձանները, փոփոխում լանդշաֆտը, որն այդ հնագիտական հուշարձանների ուսումնասիրության, դրանք հասկանալու համար ունի առաջնային նշանակություն:

Մեր արձագանքը

Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։ Ըստ Ժնևի  1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»:

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728