Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառապես հայկական կողմի նախաձեռնությամբ». Սիրիայի ո՞ր բարեփոխումներին է պատրաստ աջակցել Հայաստանը

Փետրվար 07,2025 11:56

Sputnik Արմենիա. Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Դամասկոսում Սիրիայի արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է աջակցել հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտում։

Sputnik Արմենիան ԱԳՆ-ից հետաքրքրվել է, թե ում նախաձեռնությամբ է եղել Կոստանյանի այցը, արդյո՞ք դրա կազմակերպման մեջ որևէ կերպ ներգրավված է եղել Թուրքիան, ինչպես նաև, թե որ բարեփոխումների ոլորտում է Հայաստանը պատրաստ աջակցել Սիրիային։

Գերատեսչությունում նշել են, որ փոխարտգործնախարարի այցը եղել է «բացառապես հայկական կողմի նախաձեռնությամբ»:

Դրա նպատակը Սիրիայի նոր ղեկավարության հետ կապերի հաստատումն է, երկու երկրների միջև ավանդական բարեկամական համագործակցության վերականգնումը, ինչպես նաև հայ համայնքի խնդիրների քննարկումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728