Աշխարհի տարբեր քաղաքներում այսօր որոշակի տարածում գտած միտում է անգամ անվճար քաղաքային տրանսպորտը:
Սոցիալական ընդունված կարեւոր միջոց լինելուց զատ, անվճար համակարգի ներդրումը կարող է ծառայել նաեւ ծախսատար անհատական մեքենաներով երթեւեկող վարորդների եւ ուղեւորների մի մասի հաշվին դեպի հասարակական տրանսպորտ ուղեւորահոսքի ավելացմանն ու ծանրաբեռնված փողոցների բեռնաթափմանը, վառելիքային արտանետումների եւ օդի աղտոտվածության նվազեցմանը, ավտովթարների քանակի, խցանումների, մարդկանց ժամանակի կորուստների կրճատմանը եւ այլն: Իհարկե, տրանսպորտը միայն անվճար դարձնելը, եթե անգամ լուծվեն ֆինանսավորման ապահովման խնդիրները, բավարար չէ նշված նպատակներին հասնելու համար: Դա համալիր խնդիր է, որը պահանջում է նաեւ այդ տրանսպորտի հուսալիությունը, հարմարավետությունն ու անվտանգությունը, երթեւեկության հաճախականությունը, ճշտապահությունը, սպասարկման տարածքը, արագությունն ու երթուղու հարմարությունը:
Կարծում ենք՝ եթե մենք քաղաքային մշակույթի այս նոր տարրի ներդրմանը դեռ պատրաստ էլ չենք, եղած փորձն արժե ուսումնասիրել եւ քայլ առ քայլ մոտենալ դրա տարբերակների ներդրումը մեր պայմաններում հնարավոր դարձնելուն:
Մի բան էլ՝ տրանսպորտի ուղեվարձի վճարման ներդրվող համակարգի մասին:
Կարդացեք նաև
Վճարման նոր եղանակները չպետք է սահմանափակեն դրանցից իր համար առավել հեշտն ընտրելու ուղեւորի իրավունքը: Պահպանեք նաեւ առաջվա պես ուղղակի դրամով վճարելու հնարավորությունը: Եթե ասում եք՝ կոռուպցիա է, ինչ է՝ դա թույլ չտալը, հարգելի պաշտոնյաներ, ձե՛ր անելիքն է:
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից. տրամվայ Լյուքսեմբուրգում, որտեղ հասարակական տրանսպորտն անվճար է
Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում