Ցավոք սրտի, գուցե Վլադիմիր Պուտինից ու Դոնալդ Թրամփից այժմ ավելի շատ բան է կախված, քան Նիկոլ Փաշինյանից, ուստի ստիպված ենք ուշադիր հետևել, թե ինչ են ասում ՌԴ և ԱՄՆ նախագահները: Եվ եթե ՌԴ նախագահը կենտրոնացած է ուկրաինական հակամարտության վրա ու այս փուլում առանձնապես քայլեր չի ձեռնարկում, ապա նորընտիր Դոնալդ Թրամփը անակնկալ անակնկալի ետևից աշխարհին է մատուցում: Արտաքին ֆինանսավորումը 90 օրով դադարեցնելու, ԿՀՎ-ն գրեթե ցրելու, USAID-ին ապամոնտաժելու որոշումներին զուգահեռ, Թրամփը նաև ներգաղթյալների, գենդերային խնդիրների հետ կապված է քայլեր ձեռնարկում: Այն պահին երբ նա հայտարարում էր, որ ինքը երկու սեռ է ճանաչում` արական և իգական, ես եվրոպական մի քաղաքում էի գտնվում և զարմանքով հետևում էի, թե ինչ ոգևորությամբ են Եվրոպայում ողջունում նրա այդ հայտարարությունը:
Աշխարհը հոգնել է միասեռականության, սեռափոխության, խտրականությունը իբրև թե մերժելու չափազանցված ու կեղծ օրակարգերից, դրա փիառից, մանուկ հասակից երեխաների միտքը պղտորելու, ազատության անվան տակ այլասերում քարոզելու փորձերից: Առաջադեմ, հանդուրժող, միասեռականների առատությունից խեղդվող Եվրոպան նույնպես հույսեր է կապում Թրամփի հետ: Նրա խելահեղության, անսպասելի որոշումներ կայացնելու և ավանդապաշտության մեջ տեսնում են հին, բարի ժամանակներին վերադառնալու շանս:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: