Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարիբ Բաբայանի պաշտպան. «Գործը հարուցել են՝ հոդվածը սխալ մեկնաբանելու հետեւանքով». «Հրապարակ»

Փետրվար 07,2025 10:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանին, ճիշտ է` դատարանը չկալանավորվեց, սակայն ընտրվեց վարչական հսկողություն, եւ սահմանափակվեց նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Հանրության մի մասը կարծում է, որ դատարանի առջեւ հավաքված քաղաքացիների, այսինքն՝ հանրային ճնշման շնորհիվ է, որ այսօր Բաբայանը կալանավորված չէ։ Սակայն հակառակ կարծիք ունի նրա պաշտպան Վադիմ Հայրապետյանը։

-Գիտեք, որ քաղաքացիները հավաքվել էին դատարանի առջեւ՝ հաջակցություն Ղարիբ Բաբայանի։ Ի՞նչ եք կարծում՝ դատարանի որոշման վրա ազդեցություն ունե՞ր քաղաքացիների աջակցությունը։

-Մենք կարծում ենք, որ ընդհանրապես կապ չունի՝ քաղաքացիները եկան, թե չեկան։ Հայաստանի Հանրապետությունն օրենքի երկիր է, իրավական պետություն է, դատավորն առաջնորդվել է բացառապես Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ։ Ես՝ որպես փաստաբանական խմբի անդամ, չեմ կարծում, որ հանրային ճնշման արդյունքում է եղել, ինչպես որ գրում են։ Դատարանը սահմանափակված է օրենքով, մենք նման որակումներ չենք կարող տալ։

– Բայց բավարար հիմքեր կա՞ն նման գործ հարուցելու, դա եմ հարցնում Ձեզ։

-Մենք ասում ենք՝ օրենքի սխալ մեկնաբանման արդյունք է։ Գործը հարուցել են՝ հոդվածը սխալ մեկնաբանելու հետեւանքով, մենք սենց ենք ասում։

– Իրենց ասածն ի՞նչ է՝ Ղարիբ Բաբայանն այս տեսանյութը չտարածեր, որ քաղաքացիներն ատելություն չզգայի՞ն իշխանության նկատմամբ։

– Տեսանյութի մասին չէ խոսքը, այլ դրան կից գրառման։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728