Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար արժե՞, որ մենք ջնջենք մեր ազգային ինքնությունը. «Հայաքվե»

Փետրվար 07,2025 10:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաքվե». Թուրքական օրակարգը նախատեսում է Մեծ Թուրանի կառոցումը, որը պետք է ընդգրկի ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Կենտրոնական Ասիայի պետությունները, և որը կարևոր է՝ Իրանի հյուսիսը և Հայաստանը, որը նրանք Թուրանի մաս են համարում:

Պատահական չէ, որ Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել «Արևմտյան Ադրբեջան» մտացածին եզրույթը:

Հայաստանի թուրքացման պլանը շատ հստակ է՝ սկզբից հասնել Սյունիքով միջանցքի տրամադրման, հետո պոկել ամբողջ Սյունիքը, Հայաստանը կտրել Իրանից, զուգահեռաբար ադրբեջանցիներին վերաբնակեցնելով Հայաստանում, հետո դա օգտագործել՝ Հայաստանի մնացած տարածքներում զինված ներկայություն ապահովելու համար, և այդպես շարունակ։

Փաշինյանը պնդում է, թե այս ամենը հնարավորություն է ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար։ Բայց արդյո՞ք ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար արժե, որ մենք ջնջենք մեր ազգային ինքնությունը, մեր ազգային պետությունը վերածենք անդեմ, անզոր, խեղճուկրակ թուրքական արբանյակի, մեր սեփական երկրի ներսում այլևս մեզ պաշտպանված չզգանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728